Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է հատուկ ուսումնական գործընթաց։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ հանրակրթությունը բոլոր մակարդակներում՝ տարրական, միջին և ավագ, մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից: Իսկ 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ին, միայն մեկ անձի ուղեկցությամբ:
2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակելու է 13 շաբաթ:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է հատուկ ձևաչափով՝ սահմանված կանոնների պահպանմամբ:
ԿԳՄՍ ուղեցույցի մանրամասները՝ այստեղ: