Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր լիազորությունների որոշ մասը հանձնել է մի խումբ պաշտոնյաների, ինչպես նաև քրոջը՝ Քիմ Յո-Չժոնին, որն այժմ պատասխանատու է Սեուլի և Վաշինգտոնի հետ Փհենյանի հարաբերությունների համար: Այս մասին հաղորդել է Հարավային Կորեայի ազգային հետախուզական գործակալությունը:
Ծառայության համաձայն՝ Կիմ Յո Չժոնը գործում է որպես ԿԺԴՀ-ի երկրորդ կարևոր առաջնորդ, բայց Կիմ Չեն Ընը իրեն իրավահաջորդ չի փնտրում և չունի առողջական խնդիրներ, հաղորդում է Euronews-ը:
Երկրի տնտեսության կառավարման պարտականությունները փոխանցվում են նախարարների կաբինետի նախագահին և Պետական խորհրդի նախագահի տեղակալին: Եվս երկու բարձրաստիճան պաշտոնյա մասամբ պատասխանատու կլինի պաշտպանական ոլորտի խնդիրների համար:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը իշխող կուսակցության ժողովի ժամանակ խոստովանել է, որ երկիրը բախվել է մի շարք անսպասելի և անխուսափելի դժվարությունների, որոնք առաջացրել են տնտեսական խնդիրներ: