Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակում ԿԽՄԿ-ն 45մ² մակերեսով 4 վրան է նվիրաբերել Արցախի առողջապահության նախարարությանը: Նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց կամ այլ անհրաժեշտ նպատակների համար:
«Նշենք, որ ԿԽՄԿ առաքելությունը COVID-19-ի վարակի տարածումը կանխելու ուղղությամբ Արցախում իրականացրել և իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: