ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում խնդրել է արշավականներին և ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին հոգատարությամբ վերաբերվել Ջրաշուշանների լճին:
«Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը:
Լիճը գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք։
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Խնդրում եմ մեր արշավականներին և ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին՝ այցելելիս առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական միջավայրին, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ»,- գրել է նախարարը: