Բելառուսում քրեական գործ է հարուցվել ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդի նկատմամբ՝ իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքով, հայտնում է Euronews-ը: Հնարավոր պատիժը 5 տարվա ազատազրկումն է: Խորհրդի անդամները, սակայն, հայտարարել են, որ իրենց բոլոր գործողություններն օրինական են: Այս գործի շրջանակում խորհրդի նախագահության երեք անդամներին կանչել են Քննչական կոմիտե:
Սվետլանա Տիխանովսկայան նախօրեին հանդիպել է Լիտվայի վարչապետի, հեռախոսով էլ զրուցել Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ: Նա խոսել է ՍԴ անդամների դեմ ուղղված սպառնալիքների մասին և խնդրել է այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Այս ֆոնին հանրապետությունում հանրահավաքներ են անցկացնում և՛ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, և՛ ընդդիմության կողմնակիցները: