Օգոստոսի լույս 20-ի գիշերը Էջմիածնի Կոստանյան փողոցում շրջիկ ծառայություն իրականացնող Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները հրավառության ձայն են լսել և, արագ արձագանքելով, հայտնաբերել են երեխայի ծննդյան առթիվ հրավառություն իրականացրած տղամարդուն։
Նա տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին ու ենթարկվել վարչական պատասխանատվության։
ՀՀ ոստիկանությունը կրկին պահանջում է գիշերային անդորրն աղմկոտ հրավառությամբ չխաթարել, իրականացնում է արդյունավետ հսկողություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: