Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ` շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ՝ տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, արևշատ տարիներ և արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին և ժողովրդին: