Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ այսօր ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին:
«Բարձր գնահատելով Դաշնակցության կատարած հետևողական աշխատանքը համահայկական խնդիրների լուծման գործում՝ հատկապես ընդգծել եմ Արցախի անկախության կերտման դժվարին ճանապարհին և հետագա ձեռքբերումներում կառույցի ներդրած զգալի ավանդի մասին:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք լիբանանահայությանն աջակցելուն, անհրաժեշտության պարագայում՝ նրանց հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև Հայրենիքի անվտանգային համակարգին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող մի շարք առանցքային հարցեր:
Հատուկ անդրադարձ ենք կատարել նաև անցած տարի Ստեփանակերտում անցկացված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ընդունած հռչակագրի դրույթներին, և ես պատրաստակամություն եմ հայտնել հետևողականորեն նպաստել ազգային ու պետական շահերի համատեքստում դրանց կյանքի կոչմանը»,- գրել է Արցախի նախագահը: