ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ մեկնարկել է ՄԻՊ-ին առընթեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի առցանց նիստը՝ «Հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը հանրակրթական ուսումնական հաստատություններում» թեմայով:
Կքննարկվեն նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում հանրակրթական հաստատություններում կրթության իրավունքի ապահովմանն առնչվող խնդիրներ, որոնց բախվում են ուսուցիչները, հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները:
Քննարկման արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն պետական իրավասու մարմիններին:
Նիստին կարող եք հետևել առցանց, հետևյալ հղումով. https://www.facebook.com/Armenianombudsman/videos/662428561041735/