Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիոնին» հաղթելու (3:0) ու եզրափակիչ դուրս գալու շնորհիվ մյունխենյան ակումբը շրջանցել է Մադրիդի «Ռեալին» ու գլխավորել ցանկը։
Այս պահին իսպանական ու գերմանական թիմերը հավասար միավորներ ունեն՝ 134։ Սակայն «Բավարիան» առաջին տեղ է դուրս եկել, քանի որ այս մրցաշրջանում վաստակել է 34 միավոր` «Արքայական ակումբի» 17-ի դիմաց։
Վարկանիշային ցանկում 3-րդը «Բարսելոնան» է, «Ատլետիկոն» 4-րդն է, իսկ «Յուվենտուսը»՝ 5-րդը։