Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը պատմում է կապիտան Ռուբեն Սանամյանի կատարած սխրագործության մասին:
Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչման:
Կապիտան Սանամյանը կազմակերպել է «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը՝ նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:
Նա դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ է պահել «Անվախ» մարտական դիրքը: