Այսօր կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ընդգծել եմ, որ պետք է ապահովել հայրենադարձների համար արդեն իսկ առկա տարբեր ծրագրերի փոխգործելիությունը, անհրաժեշտության դեպքում ստեղծել նորերը և արդյունքում մեկ միասնական փաթեթ մշակել:
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք հայրենադարձների կարիքների գնահատմանը, հավանական խնդիրների բացահայտմանը և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմանը:
Քննարկվել են հայրենադարձների կացությանը, կրթությանը, առողջապահությանը, տնտեսական գործունեության ծավալմանը վերաբերող հարցեր»,- գրել է նա: