Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 22-23-ը՝ կնվազի 11-13 աստիճանով: