ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ. կատարվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ամբողջ տարածքում:
Օգոստոսի 11-20-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 11 225 վարակազերծում, որից 7 669-ը՝ մարզերում, 3 556-ը՝ Երևանում։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։