Շատ ոգևորիչ են Դիլիջանում կատարվող մեծածավալ քաղաքաշինական և ճանապարհաշինական աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Ուրախ եմ հայտնել, որ վերանորոգվում է նաև Դիլիջան-Վանաձոր միջպետական ճանապարհը:
Այսօր շրջել եմ Դիլիջանում և հետևել կատարվող աշխատանքներին:
Ինչ վերաբերում է Դիլիջան-Վանաձոր ճանապարհի շինարարությանը, ապա այստեղ մի քանի նկատառում ունեմ: Աշխատանքների բարձր արդյունավետության համար պետք է աշխատանքային ռեսուրսներն ավելացվեն և տեմպերն ավելի մեծացվեն:
Հրահանգ է տրվել ճանապարհաշինական աշխատանքներին զուգընթաց առաջիկա ամսվա ընթացքում լուծումներ տալ ենթակառուցվածքների խնդիրներին: Ճանապարհին հարակից ամբողջ տարածքը պետք է կարգի բերվի՝ ներառյալ ավելորդ տաղավարների, մետաղի ջարդոնների հեռացումը և կանաչապատման, բարեկարգման աշխատանքների իրականացումը:
Մենք քայլ առ քայլ կառուցում ենք մեր երազած երկիրը՝ բարեկարգ, ապահով և արժանապատիվ»,- գրել է Չոբանյանը: