ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հաղորդում են, որ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները օգոստոսի 19-ին հանդիպել են, ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող, «Էգիս ինթերնեյշնլ» ընկերության մասնագետների հետ։ Վերջիններս նախարարի տեղակալին ներկայացրել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների 2020 թ. հուլիս ամսվա հաշվետվությունը։
Տեղեկացնենք‚ որ «Էգիս ինթերնեյշնլ»-ն իրականացնում է հիմնանորոգվող 32 ճանապարհահատվածների տեխնիկական հսկողություն։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել յուրաքանչյուր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների առաջընթացին‚ ժամանակացույցին‚ որակի ապահովման հարցերին‚ նախագծային որոշ ասպեկտներին: Ընդգծվել է սահմանված ժամկետներում և պատշաճ որակով աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։