Օգոստոսի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1370 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 10 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1108 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6903 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 278 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան՝ բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: