Գերմանիայում կորոնավիրուսի վարակման նոր ռեկորդ է գրանցվել: Եվրոպական այս երկրում վերջին 24 ժամում վարակվել է ավելի քան 1700 մարդ: Այսպիսով՝ սա ապրիլից հետո վարակման ամենաբարձր ցուցանիշն է՝ գրում է Deutsche Welle-ն:
Վերջին մեկ օրում մահացել է 10 վարակված:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Գերմանիայում գրանցվել է 228621 մարդ, ապաքինվածների թիվը 204800 է:
Վարակի նոր դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Գերմանիայի հարավային ու արևմտյան շրջաններում, ինչպես նաև Բեռլինում:
Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի վարակի դեպքերն ավելացել են նաև եվրոպական մյուս երկրներում: