ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների խստացված ստուգայցերը, հատկապես Երևանում, գալիս են ապացուցելու, որ սննդի շղթայի տնտեսավարողները ՀՀ պարետի որոշումներին վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ. արդեն տևական ժամանակ է՝ գրեթե մեկ շաբաթ, որ մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում ու իրացման ցանցում մշտադիտարկումները խախտումներ չեն հայտնաբերում: Անթերի վիճակ է արձանագրվել նաև այսօր:
Մարզային դիտարկումներն էլ այսօր գոհունակության առիթ են տվել. Տեսուչների թիրախում հայտնված կազմակերպություններում խախտումները եղել են աննկատ. աշխատակիցներից մեկը դիմակը կրել է ոչ պատշաճ, ինչը տեղում ուղղվել է:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական: