Ռուսաստանի Դաշնության 83 շրջաններում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4785 նոր դեպք՝ գրում է РИА Новости-ն:
Վարակվածների 23.3 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 110 մարդ: Ապաքինվել է 6090 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Ռուսաստանում վարակվել էր 942106 մարդ, մահացել է 16099 հիվանդ, ապաքինվածների թիվը կազմում է 755513: