Պակիստանի Փենջաբ նահանգում մուսսոնային տեղումները համատարած հեղեղումների պատճառ են դարձել: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Տարերային աղետի հետևանքով մահացել է առնվազն 17 մարդ: Կան տուժածներ ու անհետ կորածներ:
Հեղեղումների հետևանքով գրանցվել են բազմաթիվ սողանքներ: Աղետի գոտում բազմաթիվ փլուզումներ են եղել:
Օդերևութաբանական կենտրոնի կանխատեսումների համաձայն, Պակիստանում առատ տեղումները դեռևս կշարունակվեն նաև առաջիկա շաբաթվա ընթացքում: