Այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի խախտումներ չեն արձանագրվել. գազի ու բենզինի լցակայաններում հակահամաճարակային նորմերը պահպանվել են:
Տեսչական մարմնի աշխատակիցները տնտեսավարողներին ցուցումներ են տվել դիտարկված մի քանի թերությունները վերացնելու համար:
ՀՀ ողջ տարածքում տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է պարետի՝ օգոստոսի 18-ի N253 որոշման համաձայն: