Մալիում ռազմական հեղաշրջումից հետո բանակի գեներալն իրեն երկրի ղեկավար է հռչակել: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Աղբյուրը նշում է, որ բարձրաստիճան զինվորականն այն խունտայի ղեկավարն է, որի ռազմական գործողությունների հետևանքով հրաժարական է տվել ժողովրդավարական ճանապարհով ընտրված, սակայն ոչ պոպուլյար նախագահը:
Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է Մալիում ռազմական հեղաշրջում իրականացրած զինվորականների գործողությունները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անմիջապես ազատ արձակել ձերբակալված վարչապետին ու մյուս նախարարներին:
Մալիում տեղի ունեցած հեղաշրջումը դատապարտել է նաև Եվրոպան: Պաշտոնական Բրյուսելը հայտնել է, որ մերժում է հակասահմանադրական ցանկացած փոփոխություն: