Ճապոնիայում գրանցվել է աննախադեպ շոգ եղանակ, որի հետևանքով մահացածների թիվը հասել է 131-ի:
Մահացածները 50 տարեկանից բարձր անձինք են, մեծ մասը՝ 70 տարեկան: Նրանցից շատերը մահացել են իրենց տներում՝ օդորակիչների բացակայության պատճառով:
Ծագող արևի երկրի կենտրոնական շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 41,1 աստիճանի, ինչը ռեկորդ է այս երկրի համար: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 35-36 աստիճան է, ըստ Ցելսիուսի:
Անցած տարի Ճապոնիայում շոգից մահացել էր 126 մարդ, տուժել՝ ավելի քան 70 հազարը: