Օգոստոսի 19-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորքի վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2500 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ 1 հա,
Կոտայքի մարզի Նոր Գյուղ-Մայակովսկի ավտոճանապարհին՝ 4100 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 2.2 հա: