Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է Հայաստանից գումարների արտահոսքը: Ըստ ԿԲ-ի՝ 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանից առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով գումարների արտահոսքը կազմել է 636 մլն 395 հազար դոլար, իսկ այս տարի՝ 522 մլն 816 հազար դոլար: Նշենք, որ արտահոսքի տեմպը նվազել է մարտից սկսած, արդեն մայիսին արտահոսքը կազմել է 65.9 մլն դոլար, սակայն հունիսին ավելացել է՝ հասնելով 125.6 մլն դոլարի: