ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնիի թունավորման փաստը, հայտնել է, որ Կրեմլը պատրաստ է օգնել նրան բուժման հարցում և փակ սահմանների պայմաններում աջակցել բուժման համար արտասահման մեկնելու գործում՝ տեղեկացնում է РБК-ն:
«Եթե Կրեմլին, առողջապահության նախարարությանը կամ այլ գերատեսչությանը դիմեն, ապա, իհարկե, մենք պատրաստ ենք նման դիմումների առկայության դեպքում օպերատիվ ուսումնասիրել դրանք»,- հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղարը:
Դմիտրի Պեսկովը նշել է նաև, որ ինչպես երկրի ցանկացած քաղաքացու, Նավալնիին էլ ցանկանում են շուտափույթ ապաքինում: