ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացրել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Սարալանջ բնակավայրի` օրվա կարգավորիչ ջրամբարի և խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման ծրագիր:
Սարալանջի ջրագծերը կառուցվել են դեռևս վաթսունականներին և գտնվում էին անմխիթար վիճակում, բնակիչներին մատակարարվող ջուրը հաճախ մաքուր չէր` իր բոլոր բացասական հետևանքներով:
Իրականացված աշխատանքների շնորհիվ մաքուր ջուրն արդեն հասնում է համայնքի` հինգերորդ և վեցերորդ փողոցների 45 տնտեսությունների։
Ծրագիրն իրականացվել է կառավարություն, համայնք և հիմնադրամ եռակողմ գործընկերությամբ: Պետբյուջեից ներդրումը կազմել է 4 միլիոն 900 հազար դրամ, համայնքի համաֆինասավորումը` 2 միլիոն 630 հազար դրամ:
ՀՏԶՀ-ի միջոցով այս տարի, համայնքների ջրամատակարարման բարելավմանն ուղղված 76 ծրագիր է իրականացվում: Հագեցած է լինելու նաև 2021-ը՝ հանրապետության 10-ը քաղաք և 37 գյուղ խմելու ջրի խնդիր չի ունենա:
ՀՏԶՀ մամուլի ծառայություն