Իրանի ու ԱՄԷ-ի միջև լարվածությունը խորանում է երկու երկրների ջրային տարածքները խախտելու մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Իրանական կողմը հայտնել է, որ կալանել է ԱՄԷ-ին պատկանող նավն այն բանից հետո, երբ Արաբական Միացյալ Էմիրությունների առափնյա պահպանության ուժերը կրակել էին իրանցի ձկնորսների ուղղությամբ ու սպանել երկու մարդու:
Հիշեցնենք, որ Իրան-ԱՄԷ հարաբերությունները սրվել էին ԱՄԷ-Իսրայել հարաբերությունների լավացման ֆոնին: Իսլամական Հանրապետությունն Իսրայելին «անօրինական սուբյեկտ» է ընկալում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Աբու Դաբիին քննադատել էր Թել Ավիվի հետ վիճահարույց գործարք կնքելու համար՝ արաբական երկրին զգուշացնելով, որ ԱՄԷ-ն Իսրայելին թույլ է տվել «ամրապնդել հենակետը տարածաշրջանում»: