«Ֆաթիհ» նավը, որը Սև ծովում երկրաբանական-հետախուզական ուսումնասիրություններ է իրականացնում, Բուլղարիայի և Ռումինիայի ծովային սահմանների հատման կետից ոչ հեռու, ամենայն հավանականությամբ, բնական գազի մեկ կամ նույնիսկ երկու հանքավայր է հայտնաբերել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Պաշտոնապես լուրը դեռ չի հաստատվել, սակայն ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե օգոստոսի 21-ին «լավ լուր կհայտնի, որը նոր դարաշրջան կբացի երկրի համար»։
Հիշեցնենք, որ Թուրքիան շարունակում է երկրահետախուզական աշխատանքներ իրականացնել նաև Միջերկրական ծովում՝ Կիպրոսի ափերից ոչ հեռու, և մտադիր չէ հրաժարվել հորատման աշխատանքներից՝ չնայած պատժամիջոցների սահմանման սպառնալիքին։