Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդավարության թշնամին է, որը պատրաստ է ոչնչացնել այն ԱՄՆ-ում: Այս մասին Դեմոկրատական կուսակցության հեռավար համագումարում հայտարարել է երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման: Նրա ելույթը հրապարակվել է The New York Times պարբերականում:
«Այս վարչակազմը ցույց է տվել, որ պատրաստ է ոչնչացնել մեր ժողովրդավարությունը, եթե դա անհրաժեշտ լինի հաղթանակի համար: Հետևաբար, մենք պետք է այն ամրապնդենք»,- ասել է ԱՄՆ նախկին ղեկավարը:
Բարաք Օբամայի խոսքով՝ ԱՄՆ ներկա նախագահը չի փորձում աճել նախագահ դառնալու համար և ջանք է գործադրում միայն հանուն սեփական և մյուս հարուստների շահերի, ընդ որում՝ արհամարհելով ժողովրդավարական ինստիտուտները: