Բելառուսի ընդդիմության համակարգող խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ շփման և չի դիտարկում երկու երկրիների հարաբերությունների խզման տարբերակը: Այս մասին հայտարարել է խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Մենք միանգամայն պատրաստ ենք: Պատրաստ ենք ներկայացնելու մեր դիրքորոշումը: Անդադար փորձում են մեզ մեղադրել այն բանի համար, որ ունենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ծրագիր: Դա բացարձակ հիմարություն է: Այդպիսի ծրագիր գոյություն չունի»,-հայտնել է Պավել Լատուշկոն:
Խորհրդի նախագահության անդամը նշել է, որ իրենց կառույցն ընդհանրապես մտադիր չէ փոխել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների այն տեսակը, որը ձևավորվել է այսօր:
Պավել Լատուշկոն, սակայն, հայտնել է նաև Եվրամիության հետ գործակցության մտադրության մասին: