Կառավարության այսօրվա նիստին օրակարգի հաստատումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6-րդ՝ «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» հարցը զեկուցելու համար խոսքի իրավունքը սխալմամբ տվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տալու փոխարեն:
Վարչապետն ուղղեց իր սխալը, բայց հարցրեց Թորոսյանին.
«Բայց կուզեիք, չէ՞, պարո՛ն Թորոսյան, ֆինանսների նախարար լինեիք, Առողջապահության նախարարությանը մի քիչ շատ փող տայիք»,- կատակեց վարչապետը: