Արարատի մարզի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն 01․04․2020թ․-ից՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարում, վերապրոֆիլավորվեց ինֆեկցիոն հիվանդանոցի, և այդ կարգավիճակում աշխատեց մինչև 16․08․2020թ։ Այդ ընթացքում հիվանդանոց է ընդունվել 1201 հիվանդ, որոնք եղել են ինչպես Արարատի մարզից, այնպես էլ՝ ՀՀ այլ մարզերից և Երևանից:
1094 հիվանդ հիվանդանոցից դուրս է գրվել առողջացած: 72 հիվանդ տեղափոխվել է այլ բժշկական կենտրոններ, 35 մարդ մահացել է:
Հիվանդանոցը հագեցվել է նոր ժամանակակից սարքավորումներով, գույքով և պարագաներով։ Վերապրոֆիլավորվելուց հետո ձեռք է բերվել բժշկական թթվածնային կենտրոնացված համակարգ, 37 թթվածնային խտացուցիչ, 9 SIPAP սարք, 20 հատ «Բոբրովի» թթվածնի խոնավացուցիչ, 3 հատ մոնիտոր, 2 հատ թթվածնի արհեստական օդափոխության սարք։
2020թ.-ի հունիսի 9-ին «Վեդու ԲԿ» ՓԲԸ-ի ստացիոնար օղակը վերապրոֆիլավորվեց ինֆեկցիոն հիվանդանոցի Այս ընթացքում «Վեդու ԲԿ»-ում կատարվել է 934 ՊՇՌ տեստավորում, որից 516-ը՝ դրական, 418-ը՝ բացասական: Տվյալ պահին ամբուլատոր օղակի կողմից հսկվում է COVID19-ով վարակված 25 հիվանդ:
Մինչև հուլիսի 31-ը բուժում է ստացել 289 հիվանդ, որից 133-ը՝ ծանր դեպք, 1 հիվանդ մահացել է: Բուժվողներից 221-ը եղել են Արարատի մարզից, իսկ մնացածը՝ այլ մարզերից և Երևանից: