Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին կասկածելի թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ալեքսեյ Նավալնիի խոսնակը պնդում է, որ ընդդիմադիր ակտիվիստը միտումնավոր է թունավորվել:
44-ամյա Նավալնին կորցրել է գիտակցությունը և գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին:
«Մենք համոզված ենք, որ Ալեքսեյին թունավորել են՝ նրա թեյի մեջ ինչ-որ բան խառնելով: Դա առավոտյան նրա խմած միակ ըմպելիքն է եղել: Բժիշկների հավաստմամբ՝ թույնն ավելի արագ է լուծվում տաք հեղուկի մեջ: Ալեքսեյն այժմ անգիտակից է»,- հայտնել է Նավալնիի խոսնակը: