Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր մտադիր է պահանջել երկարաձգել ՄԱԿ-ի՝ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Իրանի զենքի էմբարգոյի շուրջ կրքերը չեն հանդարտվում, և պաշտոնական Վաշինգտոնը ամեն գնով փորձում է երկարաձգել ժամկետը:
Շատ հավանական է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանտեսի Միացյալ Նահանգների հորդորը:
Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կմեկնի Նյու Յորք՝ ԱՄՆ-ի պահանջը ՄԱԿ-ում ներկայացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է այս տարի: