Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 24-28-ը կլինի արձակուրդում։ Վարչապետը համապատասխան որոշումը ստորագրել է այսօր՝ օգոստոսի 20-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-28-ը ներառյալ»,- ասված է որոշման տեքստում։
Վարչապետը արձակուրդ է տրամադրել նաև քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ։
«Գեղամ Շախբազյանի արձակուրդում գտնվելու ընթացքում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը»,- նշված է է որոշման մեջ: