«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 3 տոննա 8 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 8 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 313 բույս:
Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 13 գրամից ավելի մարիխուանա և սփայս։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: