Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում Մյունխենի «Բավարիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել ֆրանսիական «Լիոնի» դարպասը:
18-րդ և 33-րդ րոխեներին աչքի է ընկել Սերժ Գնաբրին, իսկ խաղավարտին` 90-րդ րոպեին, Ռոբերտ Լևանդովսկին գլխի հարվածով խփել է իր թիմի երրորդ գոլը: Այսպիսով` մյունխենյան ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում հանդես գալու իրավունք:
Վճռորոշ խաղում «Բավարիան» տիտղոսը վիճարկելու է ՊՍԺ-ի հետ, որը հաղթահարել է գերմանական «Լայպցիգի» արգելքը (3-0): Եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին` ժամը՝ 23:00-ին: