Հանրապետության տարածքում օգոստոսի 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով:
Մանրամասները` տեսանյութում: