«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին: Նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։
«Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։
Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- տեղեկացրել է Դերձյանը: