ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ տեսչական մարմնի մասնագետները ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում նախատեսված վերահսկողական աշխատանք են իրականացնում։
Մասնավորապես, Սյունիքի մարզում գործող մի շարք խոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններում ստուգվում է աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման և մի շարք այլ նորմերի պահանջների կատարումը։