Մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը:
Նա սկզբում առաջարկեց հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցներին՝ ողջ ու նահատակ անձանց: Այնուհետև Սերժ Սարգսյանը ներկայացրեց ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի՝ ապրիլի 16-ի նիստում իր հնչեցրած ներածական խոսքը:
Սարգսյանն ընդգծեց, որ հանձնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերել իր հայեցողությամբ ցանկացած պահի հրապարակել այդ ներածական խոսքը, և, կարծում է՝ այն ամբողջովին կներկայացնի քառօրյայի մասին իր պատկերացումները: