Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացումով` սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը` մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
Գրադարանների համար, մասնավորապես, սահմանվել է․
• յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքն առանձնացվում է և չի տրամադրվում առնվազն 1 օր.
• ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։
Թանգարանների համար, մասնավորապես, սահմանվել է․
• անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում.
• անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը.
• հնարավորության դեպքում՝ սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։
Ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատությունների համար, մասնավորապես, սահմանվել է․
• յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով.
• դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։
Մշակույթի ոլորտի համար մասնավորապես սահմանվել է․
• արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի.
• նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով.
• միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։
Մանրամասները՝ կից հղմամբ. https://www.gov.am/files/docs/4301.pdf»:
Ի գիտություն տնտեսավարողների` ԱԱՏՄ-ն շեշտում է, որ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ և ծավալով։
«Ուստի հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված կանոնները»,- ասված է ԱԱՏՄ գրառման մեջ: