Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումն ավարտվեց: Փարիզյան ՊՍԺ-ն ուժերն էր չափում գերմանական «Լայպցիգի» հետ: Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ ՊՍԺ-ի:
Փարիզյան թիմի կազմում 12-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկինյոսը: Մինչև ընդմիջման գնալը դի Մարիան կրկնապատկեց առավելությունը: 56-րդ րոպեին Բերնատը գերմանական թիմին ստիպեց 3-րդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից:
Այսպիսով, ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բավարիա»-«Լիոն» դիմակայության հաղթողի հետ: Կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 19-ին: