Օգոստոսի լույս 17-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Բաժնի համայնքային ոստիկանները, արագ արձագանքելով, Արգիշտիի փողոցի 4-րդ շենքում հայտնաբերել են հրավառություն կատարած անձին ու բերել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում էր ստացվել նաև օգոստոսի լույս 19-ի գիշերը։ Դարձյալ արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները «Մարգարյան» բժշկական կենտրոնի մոտի պուրակում հայտնաբերել են հրավառություն կատարած անձին ու ներկայացրել բաժին, որտեղ նա ևս ենթարկվել է վարչական պատասխանատվության։
ՀՀ ոստիկանությունը կրկին պահանջում է հրավառությամբ չխաթարել գիշերային հանգիստը. ոստիկանությունը հետևողականորեն արձագանքելու է բոլոր դեպքերին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: