Աֆրիկայի Մալի պետության նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին, միաժամանակ լուծարել է խորհրդարանն ու կառավարությունը: Իր որոշումը նա բացատրել է իշխանությունը պահելու համար արյուն չթափելու ցանկությամբ՝ տեղեկացնում է Reuters-ը:
Նախագահ Իբրահիմ Բուբաքար Կեյտան և վարչապետը ապստամբների ձեռքում են: Երկրում հեղաշրջում իրականացրած զինվորականները հայտարարել են Ազգային կոմիտեի ստեղծման մասին, որն ըստ նրանց՝ պետք է փրկի Մալիի ժողովրդին:
Հեղաշրջումից առաջ մի քանի շաբաթ Մալիում բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով նախագահի հրաժարականը: