«Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: