ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին անդրադարձել է այսօր տեղի ունեցած պարետատան հերթական նիստին` Ֆեյսբուքի էջում գրառում կատարելով:
«Հարգելի ՛ հայրենակիցներ, այսօր հրավիրել եմ պարետատան նիստ: Քննարկել ենք հանրապետությունում համավարակային իրավիճակը, ակահամաճարակային կանոնների պահպանման գործում որոշ պաշտոնյաների և օրենսդիրների վարքագիծը, բուհական, հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքների վերսկսման հարցը:
Համավարակի տարածման ռիսկերը չեն նվազել: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին խստորեն հետևել պարետի կողմից սահմանված կանոններին»,- գրել է ԱՀ նախագահը: