Թուրքիայում օգոստոսի 18-ի տվյալներով, կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6.016-ի։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրում կորոնավարակի 20 մահվան դեպք է գրանցվել, իսկ անցկացված 82․318 թեստի արդյունքում հաստատվել է վարակման 1․263 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 942 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 232.913 մարդ, իսկ 703 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 251․805 դեպք։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։